Ծովը
Liste Fiyatı :
350,00TL
İndirimli Fiyat :
262,50TL
Kazancınız :
87,50TL
Taksitli fiyat :
12 x 27,95TL
9786055753993
367098

https://www.yaykoop.com/cov
Ծովը
262.50
Ցարդ ծանօթ էինք Զաւէն Պիպեռեանի վէպերուն, որոնք հրատարակուած են ու պիտի հրատարակուին հրատարակչատանս կողմէ: Ստանպուլահայ գրականութեան ամենակարեւոր ներկայացուցիչներէն մին հանդիսացող հեղինակը այս անգամ ընթերցասէրներուն կը ներկայանայ իր պատմուածքներով, որոնք ամփոփուած են «Ծովը» հատորին մէջ։ Ինչպէս վէպերուն, այնպէս ալ պատմուածքներուն մէջ Զաւէն Պիպեռեան կը ներկայացնէ իր լեզուին ու գրչին տաղանդը՝ պեղելով մարդկային հոգիի տարբեր վիճակները՝ տարբեր քաղաքներու, շրջանակներու, հասարակութիւններու մէջ։ Իր դուստրը որպէս կին անիշխանականի մը յանձնել չփափաքող հօր մը երգիծական վիճակները տեսնելու համար պահ մը Պուլկարիա այցելելէ ետք, կը վկայենք մինչեւ գիշերուան ուշ ժամերը աշխատող պէյրութցի գանձնխոյզներու յոյսերուն։ Կը տեսնենք Վահրիճը, որ դերասան դառնալու երազանքը իր յառաջացեալ տարիքին կ'ապրի գաղտնաբար, կը տխրինք տեսնելով Պուրունսուզ Քատրիյէին առանձնութիւնը, կը ցաւակցինք այն բանտարկեալին, որ կը հաւատայ, թէ իր մահավճիռը պիտի ջնջուի, ինչպէս նաեւ կ'ապրինք մահուան դիմաց անզօր մնացած բանտընկերոջ դառնութիւնը, որ չի գիտեր ինչպէս հաղորդել իրականութիւնը։ Կը հետեւինք այն սիրահարին, որ ծեր մարդու մը հարս տրուած իր պարմանուհի սիրուհին կ'առեւանգէ Զիկանայի լեռնանցքով, եւ Մեծ կղզիին մէջ կը տեսնենք արբունքի տարիքի խենթութիւններն ապրող Պեպան, որ հաց գնելու համար տունէն կ'ելլէ, սակայն ամբողջ օրը կ'անցընէ իր ընկերուհիին հետ։
«Պիպեռեանական պատմուածքի յատկանիշները.- Պատումի ուրոյն թեքնիք՝ պրկութեամբ, երկխօսութիւններու բնականութեամբ եւ դիպուկութեամբ, կերպարներու վարմունքի ու կացութիւններու նկարման կենդանութեամբ, ուրկէ եւ՝ անկրկնելի բեմականութիւն մը, թատերականութիւն մը...», ինչպէս կը գրէ սփիւռքահայ գրագէտ Յարութիւն Քիւրքճեան՝ այս հրատարակութեան համար յատկապէս գրի առած վերջաբանին մէջ։
Պիպեռեան, որ իր վէպերով կը ներկայացնէ ներընտանեկան լռին լարուածութիւններն ու մարդկային յարաբերութիւններու մէջ առկայ բարդութիւնները, պատմուածքներուն մէջ մարդիկը կը կերպաւորէ կեանքին դիմաց ակամայ գլուխ ծռելու դիրքով։
«Ծովը» առիթ կու տայ ընթերցողին աւելի մօտէն ծանօթանալու արձակագիր Պիպեռեանին, միաժամանակ ապրելու կեանքին այն վիճակները, զոր կը ներկայացնէ հեղինակը։
- Açıklama
- Ցարդ ծանօթ էինք Զաւէն Պիպեռեանի վէպերուն, որոնք հրատարակուած են ու պիտի հրատարակուին հրատարակչատանս կողմէ: Ստանպուլահայ գրականութեան ամենակարեւոր ներկայացուցիչներէն մին հանդիսացող հեղինակը այս անգամ ընթերցասէրներուն կը ներկայանայ իր պատմուածքներով, որոնք ամփոփուած են «Ծովը» հատորին մէջ։ Ինչպէս վէպերուն, այնպէս ալ պատմուածքներուն մէջ Զաւէն Պիպեռեան կը ներկայացնէ իր լեզուին ու գրչին տաղանդը՝ պեղելով մարդկային հոգիի տարբեր վիճակները՝ տարբեր քաղաքներու, շրջանակներու, հասարակութիւններու մէջ։ Իր դուստրը որպէս կին անիշխանականի մը յանձնել չփափաքող հօր մը երգիծական վիճակները տեսնելու համար պահ մը Պուլկարիա այցելելէ ետք, կը վկայենք մինչեւ գիշերուան ուշ ժամերը աշխատող պէյրութցի գանձնխոյզներու յոյսերուն։ Կը տեսնենք Վահրիճը, որ դերասան դառնալու երազանքը իր յառաջացեալ տարիքին կ'ապրի գաղտնաբար, կը տխրինք տեսնելով Պուրունսուզ Քատրիյէին առանձնութիւնը, կը ցաւակցինք այն բանտարկեալին, որ կը հաւատայ, թէ իր մահավճիռը պիտի ջնջուի, ինչպէս նաեւ կ'ապրինք մահուան դիմաց անզօր մնացած բանտընկերոջ դառնութիւնը, որ չի գիտեր ինչպէս հաղորդել իրականութիւնը։ Կը հետեւինք այն սիրահարին, որ ծեր մարդու մը հարս տրուած իր պարմանուհի սիրուհին կ'առեւանգէ Զիկանայի լեռնանցքով, եւ Մեծ կղզիին մէջ կը տեսնենք արբունքի տարիքի խենթութիւններն ապրող Պեպան, որ հաց գնելու համար տունէն կ'ելլէ, սակայն ամբողջ օրը կ'անցընէ իր ընկերուհիին հետ։ «Պիպեռեանական պատմուածքի յատկանիշները.- Պատումի ուրոյն թեքնիք՝ պրկութեամբ, երկխօսութիւններու բնականութեամբ եւ դիպուկութեամբ, կերպարներու վարմունքի ու կացութիւններու նկարման կենդանութեամբ, ուրկէ եւ՝ անկրկնելի բեմականութիւն մը, թատերականութիւն մը...», ինչպէս կը գրէ սփիւռքահայ գրագէտ Յարութիւն Քիւրքճեան՝ այս հրատարակութեան համար յատկապէս գրի առած վերջաբանին մէջ։ Պիպեռեան, որ իր վէպերով կը ներկայացնէ ներընտանեկան լռին լարուածութիւններն ու մարդկային յարաբերութիւններու մէջ առկայ բարդութիւնները, պատմուածքներուն մէջ մարդիկը կը կերպաւորէ կեանքին դիմաց ակամայ գլուխ ծռելու դիրքով։ «Ծովը» առիթ կու տայ ընթերցողին աւելի մօտէն ծանօթանալու արձակագիր Պիպեռեանին, միաժամանակ ապրելու կեանքին այն վիճակները, զոր կը ներկայացնէ հեղինակը։Stok Kodu:9786055753993Boyut:13x19,5 սմSayfa Sayısı:208 էջBasım Yeri:İstanbulBasım Tarihi:Սեպտեմբեր 2017Resimleyen:Արէտ ԿըճըրKağıt Türü:Kitap KağıdıDili:Ermenice
- Taksit Seçenekleri
- Diğer KartlarTaksit SayısıTaksit tutarıGenel Toplam395,74287,23650,54303,27935,48319,331227,95335,34
- Yorumlar
- Yorum yazBu kitabı henüz kimse eleştirmemiş.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
200,00TL 130,00TL
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
350,00TL 262,50TL
-
-
-
-
-
-
-
-
-
-
350,00TL 262,50TL
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
250,00TL 162,50TL
-
-
-
-
-
-
-
-
-
320,00TL 240,00TL
-
-
-
300,00TL 225,00TLStokta yok
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
300,00TL 225,00TLStokta yok
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
192,00TL 144,00TL
-
-
-
-
-
-
-
-
-
-